News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր մեկնարկել է վրաց-հայկական իրավական երկրորդ ֆորումը, որին մասնակցում են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը, Վրաստանի արդարադատության նախարար  Տեա Ծուլուկիանին, Վրաստանի պատիժների կատարման, պրոբացիայի եւ իրավական օգնության հարցերի փոխնախարար Զվիադ Միխանաշվիլին, այլք:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին վրաց-հայկական իրավական երկրորդ ֆորումը Թբիլիսիում կազմակերպելու համար եւ  նշել, որ նման քննարկումները նպաստում են հետագա փոխշահավետ համագործակցությանն ու իրավական ոլորտում գործընկերության խորացմանը:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ բարեփոխումների ճանապարհին միմյանցից սովորելու եւ մարտահրավերներին միասին դիմակայելու մեծ հնարավորություն է ստեղծված: «Իրավական դաշտում ունեցած խնդիրները նույնն են,  եւ նման ֆորումները, ավանդույթ դառնալով, կնպաստեն մեր երեք նախարարությունների առջեւ ծառացած խնդիրների արդյունավետ լուծմանը»,-նշել է նախարար Հարությունյանը:

Վրաստանի արդարադատության նախարար  Տեա Ծուլուկիանիի խոսքով, այսօրվա հանդիպումը իրավական ոլորտում երկու երկրների արդյունավետ եւ կառուցողական համագործակցության վկայությունն է: Տեա Ծուլուկիանին նաեւ համոզմունք է հայտնել, որ այս ֆորումը շարունակական կլինի, իսկ խնդիրների լուծմանն ուղղված համատեղ պայքարը՝ արդյունավետ:

Վրաց-հայկական ֆորումի ընթացքում քննարկվելու են երկու երկրների դատական բարեփոխումներին, քաղաքացիական եւ քրեական գործերով իրավական համագործակցությանը, երկու նախարարությունների աշխատակազմի Վերահսկողության ծառայությունների իրավասություններին, անչափահասների արդարադատության ոլորտում լավագույն փորձին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ ներկայացվելու են Հայաստանում քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում ներդրված միասնական էլեկտրոնային համակարգը, հակակոռուպցիոն քաղաքականությունը, Պրոբացիայի ծառայության զարգացմանն ու քրեաատարողական ոլորտի բարեփոխմանն ուղղված աշխատանքները:

Հիշեցնենք, որ առաջին հայ-վրացական իրավական ֆորումը տեղի էր ունեցել 2015 թ-ի հունիսին, Երեւանում, որի ընթացքում քննարկվել էր իրավական եւ դատական հարցերի լայն շրջանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբակում Գրիգորյանը Հայ-վրացական իրավական ֆորումին ներկայացրել է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացները
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ…
Վրաստանի հետ փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. վարչապետն ընդունել է Ռատի Բրեգաձեին
Վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին...
Վերջին տարիներին հայ-վրացական հարաբերությունները հասել են զարգացման նոր մակարդակի. Ռուբեն Ռուբինյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի…
ՀՀ-ն արդարադատության ոլորտում Վրաստանի հետ ունի 8 բազմակողմ, 4 երկկողմ պայմանագիր և ստորագրված 2 հուշագիր
Առանձնազրույցում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները քննարկել են գործակցության խորացման հնարավորությունները…
Հայաստանի և Վրաստանի գործակցությունը լավագույններից մեկն է. Գրիգոր Մինասյան
Համատեղ ասուլիսում Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարները պատասխանել են լրագրողների հարցերին…
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատման աշխատանքները. ԱԳՆ
ՀՀ եւ Վրաստանի կառավարությունները պայմանավորվել են սկսել սահմանազատումը...
Ամենաշատ