News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին նախագծում կան բազմաթիվ ընդհանրական սահմանումներ, որոնք իրավակիրառողին հայեցողական մոտեցում լիազորելու հնարավորություն է տալիս: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Փաստաբաների պալատի իրավական հարցերով փորձագետ Արտաշես Խալաթյանը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

«Օրինակ, Հոգեբանական բռնության պարագայում նշվում է դիտավորությամբ հոգեկան տառապանք պատճառելը, այդ թվում ֆիզիկական, տնտեսական կամ սեռական բռնություն գործադրելու սպառնալիքը հետամտում է սոցիալական ծառայողի մեկուսացումը եւ այլն: Արդյոք չկա վտանգ, որ ոստիկանության կողմից կարող է այլ կերպ մեկնաբանվել օրենքը: ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանն էլ նշել է՝ եթե ծնողը վրդովված ձայնով կարող է ասել՝ ականջներդ կկտրեմ, արդյոք սա չի մտնում ֆիզիկական բռնություն գործադրելու սահմանման տակ:

Ենթադրենք երեխան վատ շրջապատ է ընկել, թմրանյութ է օգտագործում, որպեսզի կանխարգելեն, դուռը փակում են եւ արգելում են դուրս գալ, արդյոք սա չի մտնում սոցիալական ծառայողին մեկուսացնելու մեջ»:

ՓՊ-ի ներկայացուցչին հակադրվեց Կանանց աջակցման կենտրոնի փաստաբան Նոնա Գալստյանը՝ նշելով. «Կան բազմաթիվ դեպքեր, թե ինչպես է հոգեբանական բռնությունը վերածվում սեռական ու ֆիզիկական բռնության եւ ավարտվում տուժողի մահով: Ինչու չգործեն համապատասպան իրավակարգավորումները, որոնք հնարավորություն կտան բացառելու այդ դեպքերը:  Այս իրավակարգավորումները կարող են կանխարգելել դեպքերը: Եկեք չընդդիմանանք մի փաստի, որն ակնհայտ է բոլորի համար»,-ասել է Նոնա Գալստյանը:

Տպել
Ամենաշատ