15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի սպանության համար Վերաքննիչ քրեական դատարանի վճռով 7 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Կունգուրցեւի պաշտպան Արայիկ Պապիկյանը Վճռաբեկ բողոք է ներկայացրել:
Վճռաբեկ է դիմել նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմինե Ֆանյանը: Նշենք, որ տուժող կողմը նույնպես պնդում է, որ Կարեն Կունգուրցեւը կատարված սպանության հետ առնչություն չունի:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հանցակազմի բացակայության հիմքով 2016թ. ապրիլին արդարացրել էր Կարեն Կունգուրցեւին եւ ազատ արձակել դատական նիստերի դահլիճից, սակայն, Վերաքննիչ դատարանի դատավճռով 2017թ. հուլիսին նա 7 տարվա ազատազրկման է դատապարտվել: