News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փհենյանը չի պատրաստվում բանակցություններ վարել միջուկային զենքի շուրջ. Վաշինգթոնը ստիպված է համակերպվել Հյուսիսային Կորեայի միջուկային կարգավիճակի հետ։ Այս մասին ասել է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի հարցերով դեպարտամենտի տնօրեն Ցոյ Սոն Հին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Հյուսիսային Կորեան չի պատրաստվում միջուկային զենքի շուրջ բանակցություններ վարել։ ԱՄՆ–ը ստիպված է համակերպվել Հյուսիսային Կորեայի միջուկային  կարգավիճակի հետ։ Դա անհրաժեշտ է մեզ, որպեսզի Կորեական թերակղզում եւ Հյուսիսարեւելյան Ասիայում պահպանենք կայունություն, անվտանգություն»,– ասել է պաշտոնյան։

Ընդ որում Ցոյ Սոն Հին հավաստել է, որ Փհենյանը մտադիր չէ միջուկային զենք եւ բալիստիկ հրթիռներ կիրառել վտանգի բացակայության պայմաններում, բոլոր սպառազինություններն ուղղված են ԱՄՆ–ից պաշտպանվելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ