News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Brexit-ի հարցով բանակցություններում Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի միջեւ խզումը նեղացել է եւ այնքան մեծ չէ, որքան շատերը կարծում էին: Այս մասին ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ բանակցություններում փակուղու մասին տեղեկությունները «չափազանցված են»:

ԵՄ առաջնորդները հայտարարել են, որ տարբեր հարցերով, այդ թվում՝ ԵՄ-ում եւ Բրիտանիայում բնակվող քաղաքացիների մարդու իրավունքների, տարաձայնությունները կրճատվել են եւ առաջընթաց կա Միացյալ Թագավորության եւ Իռլանդիայի սահմանային հարցերում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքով՝ ինքը հույս ունի, որ Brexit-ի հարցով բանակցությունները կարող են սկսվել դեկտեմբերին, բաց դա Մեծ Բրիտանիայից է կախված:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նշել է, որ Բրիտանիան եւ ԵՄ-ն «դեռեւս ինչ-որ ճանապարհ ունեն», եթե ցանկանում են, որ դեկտեմբերի վերջին  բանակցություններն անցնեն առեւտրի հարցերին:

Մեյը պնդում է, որ առանցքային 2-3 հարցերով դեռեւս աշխատանք պետք է կատարվի մինչ Եվրամիությունը  «բավարար առաջընթաց» կտեսնի, որ անցնի բանակցությունների երկրորդ փուլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը կարևոր ազդանշան կլինի․ «Հայաստանի բարեկամներ ցանց»-ի զեկույցը
Ըստ զեկույցի՝ կարևոր է ապահովել, որ հայկական պետությունը շարունակի իր առաքելությունը․ հայ ժողովուրդը տնտեսապես աճի, առողջապահությունը…
Ռասմուսենի խմբի զեկույցը ԵՄ-ին կոչ է անում միջնորդելու փոխարեն պետք է փորձի ուժեղացնել ՀՀ դիմադրողականությունը
Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի…
Ամենաշատ