Հայաստանում արդյունաբերական արտադրության աճը սեպտեմբերին կազմել է 8,3 տոկոս տարվա կտրվածքով։ Այսպիսին են պաշտոնական վիճակագրության նախնական տվյալները։ Դա, ըստ էության, վատ ցուցանիշ չէ, սակայն, նախորդ ամիսների ավելի բարձր ցուցանիշների հաշվին ընդհանուր արդյունքը հունվար-սեպտեմբերին հասել էր երկնիշ թվերի՝ 11,9 տոկոս։
Հունվար-սեպտեմբերին շինարարության անկումը կազմել է տարեկան կտրվածքով 6,4 տոկոս։ Ճիշտ է, սեպտեմբերի հաշվետվությամբ դիտվել է շինարարական ծավալների խորհրդանշական աճ (1,3 տոկոս), սակայն դա կարելի է պարզապես բացառություն համարել, քանի որ մինչ այդ այդ ցուցանիշը մինուսով էր։ Ըստ երեւույթին, հաշվարկների վրա ազդել է փոքր բազան. անցած տարի սեպտեմբերին շինարարության ծավալները կրճատվել են ավելի քան 17 տոկոսով, ինչը այս տարվա ամենավատ ցուցանիշն է։ Անբարենպաստ եղանակային պայմանները ազդել են բուսաբուծության վրա, ինչն իր հետեւանքն է ունեցել ընդհանուր ցուցանիշի վրա։ Գյուղատնտեսության ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով կրճատվել է գրեթե 10 տոկոսով, այդ թվում նաեւ սեպտեմբերին՝ 11,6 տոկոս։ Բացի բուսաբուծությունից, վնաս է կրել անասնապահությունը ( արոտավայրերում անասնակերի անբավարարության ու գնվողի կերի թանկացման պատճառով)։ Տվյալ ոլորտի վրա ազդեցություն է ունենում նաեւ խոշոր եղջերավոր անասունների արտահանումը։