News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը չի ձգտում Թուրքիայի հետ հարաբերությունների վերջնական խզման, սակայն այս փուլում Անկարայի հետ «խիստ եւ պահանջկոտ երկխոսության» անհրաժեշտություն է տեսնում: Հոկտեմբերի 20-ին այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Թուրքիայի հարցով չափազանց հագեցած բանավեճեր ունեցանք: Մենք համաձայնվել ենք, որ միաժամանակ պետք է խուսափենք Անկարայի հետ խզումից եւ պահպանենք շատ խիստ ու պահանջկոտ երկխոսություն»,- Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսոմ ասել է Մակրոնը:

Նա նաեւ նշել է, որ Եվրոպան մտադիր է թուրքական կողմի նկատմամբ իր վերաբերմունքը շտկել՝ հաշվի առնելով այս երկրի ներքաղաքական իրադրությունում փոփոխությունները:

Նրա խոսքով՝ Անկարայի հետ երկխոսության շտկման հարցով շուտով պետք է զբաղվի Եվրոպական հանձնաժողովը: «Դրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ այս հարաբերությունները չափազանց կարեւոր են մնում, քանի որ մենք գործ ունենք ընդհանուր մարտահրավերների հետ, դա հատկապես վերաբերում է միգրացիոն հոսքերի կառավարմանը եւ ահաբեկչության դեմ պայքարին»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ