News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի «Թիվ 17-րդ պոլիկլինիկայից» 2006-2009թ. ընթացքում խարդախությամբ 3.951.900 ՀՀ դրամ գումար հափշտակելու մեջ մեղադրվող Գագիկ Սահակյանի համար մեղադրողը ազատազրկում է պահանջում: Մեղադրող Գ. Սարգսյանը վերաքննիչ բողոքով պահանջում է բեկանել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ Գագիկ Սահակյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին փոխարինել ազատազրկմամբ :

Նույն գործով մեղադրվում է նաեւ պոլիկլինիկայի նախկին հաշվապահ Ասպրամ Եղիազարյանը՝պոլիկլինիկայից 21.911.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու մեջ եւ դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Նրա շահերի պաշտպան Գարիկ Գալիկյանը Վերաքննիչ բողոք է բերել եւ պահանջում է բեկանել Առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու իր պաշտպանյալին ազատ արձակել:

Հոկտեմբերի 18-ին պետք է տեղի ունենար բողոքի քննությունը, սկայն, դատախազի բացակայության պատճառով այն հետաձգվեց: Փաստաբան Գարիկ Գալիկյանը հայտարարեց, որ դիտավորություն է տեսնում մեղադրողի չներկայանալու մեջ, որպեսզի իր պաշտպանյալը ավելի շատ մնա կալանքի տակ:

Ասպրամ Եղիազարյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Յուրացնելը կամ վատնելը:

Ասպրամ Եղիազարյանը մեղադրվում է Երեւանի քաղաքապետարանի «Թիվ 17-րդ պոլիկլինիկայում» 2006-2009թ որպես գլխավոր հաշվապահ է աշխատել, խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 21.911.000 ՀՀ դրամ գումար` «Թիվ 17-րդ պոլիկլինիկա» ԱՊՓԲ ընկերությունը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս, բացի այդ, օժանդակել է նույն ընկերության տնօրեն Գագիկ Սահակյանին առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 3.951.900 ՀՀ դրամ յուրացում կատարելուն, որի հետեւանքով ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Գագիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երեւանի քաղաքապետարանի «Թիվ 17-րդ պոլիկլինիկա» ԱՊՓԲ ընկերության տնօրեն, 2006թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսների ընթացքում յուրացրել է առանձնապես խոշոր չափերի ընդհանուր 3.951.900 ՀՀ դրամ գումար` ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ