News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պատմաճարտարապետական հուշարձաններով հարուստ եւ զբոսաշրջության կենտրոններից մեկը հանիսացող հինավուրց Գառնի գյուղում տեղի ունեցավ երկու «կանաչ» միջոցառում՝ էլեկտրական հեծանիվների կայանի բացումն ու արտաքին լուսավորության արդիականացված համակարգի գործարկումը։

«Արեւորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Արեւորդի» հասարակական կազմակերպության «Կանաչ շարժունակություն» նախագծի էլեկտրական հեծանիվների կայանի բացման արարողությունը։ «Կանաչ շարժունակության»  հեծանվակայանը  զինված է արեւային վահանակներով եւ մարտկոցներով: Հեծանիվները լիցքավորվում են միայն արեւից ստացված էներգիայով՝ բացառելով մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումները։ Գառնի գյուղում հեծանվակայանի տեղադրման նպատակը էկո-տուրիզմի զարգացումն է։

Հեծանվակայանի բացմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Գառնի համայնքի ղեկավար Ահարոն Սահակյանը, ՀՀ բնապահպանության, տնտեսական զարգացման եւ ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների եւ գյուղատնտեսության փոխնախարարները։ Հեծանվակայանի բացումից հետո մասնակիցները էլեկտրական հեծանիվներ վարեցին մինչեւ Կոտայքի մարզի Գեղադիր գյուղ։

Հեծանվակայանում հնարավոր է վարձակալել էլեկտրական հեծանիվներ կամ լիցքավորել դրանք։ «Կանաչ շարժունակություն» ծրագիրն իրականացվում է ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությամբ։ Նախագծի նպատակն էլեկտրական հեծանիվների օգտագործման տարածումն է՝ որպես ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոց։

«Էլեկտրական հեծանիվների կայանի բացումը ծանրակշիռ քայլ է առողջ ապրելակերպի, Հայաստանում մշակութային եւ բնապահպանական  զբոսաշրջության զարգացման, բնապահպանության, հեծանիվով երթեւեկողների համար հարմարավետ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Ամեն մեկը չէ, որ կարող է հեշտությամբ տեղաշարժվել մեխանիկական հեծանիվով՝ հաշվի առնելով մեր երկրի աշխարհագրական առանձնահատկությունները: Այս առումով, էլեկտրական շարժիչով հեծանիվների ենթակառուցվածքի ներդրումն այլընտրանք չունի», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նույն օրը Գառնիում գործարկվեց  արտաքին LED լուսավորության համակարգ:  Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում՝ Գառնիում իրականացված՝ արտաքին լուսավորության համակարգի արդիականացման առաջին փուլով տեղակայվել է 47 LED լուսարձակ՝ լուսավորելով ավելի քան  2 կմ տարածություն:

Գյուղում տեղակայված արտաքին լուսավորության նախկին համակարգը էլեկտրաէներգի սպառելու տեսանկյունից եղել է ոչ արդյունավետ, սպառվել է սպասվածից  ավելի շատ էկելտրաէներգիա՝ ապահովելով ոչ բավարար լուսավորություն: Նախկին համակարգի լուսարձակները 5-6 անգամ ավելի հզոր են եղել, քան՝ նոր տեղադրված բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակները։

Բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը միտված է  խնայելու համայնքային  միջոցները: Բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է, այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով կնվազեցնի էներգիայի ծախսը՝ թեթեւացնելով գյուղի ֆինանսական բեռը:

Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ