News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Իզմիր քաղաքի օդանավակայանում նույնասեռական լինելու համար Մեծ Բրիտանիայի 2 քաղաքացու թույլ չեն տվել երկիր մուտք գործել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ 28–ամյա Բիլալ Սադիքը եւ  25–ամյա Թոմաս Պավել Վալուսը Իզմիր քաղաքի օդանավակայանում վիզայի համար սպասելու ժամանակ հրավիրվել են ոստիկանություն, որտեղ հետաքրքրվել են նրանց օրիենտացիայով։ Այնուհետ վերցրել են նրանց հեռախոսները եւ դիտելով զույգի լուսանկարները սկսել են ծիծաղել։

Այնուհետ ոստիկանները հայտնել են զույգին, որ նրանք չեն կարող Թուրքիա մտնել եւ հետ են ուղարկել Լոնդոն։

Երիտասարդ տղաները պնդել են, որ իրենք գրավոր հիմնավորում են ցանկացել ստանալ իրենց արտաքսելու համար, սակայն իրենց վրա բարկացել են ու դուրս հանել սենյակից։

Տպել
Ամենաշատ