Կահիրեի մերձակայքում գտնվող էլ Վահաթ շրջանում ահաբեկիչների հետ բախումների հետեւանքով Եգիպտոսի ոստիկանության14 սպա է մահացել, 8-ը վիրավորվել է, հաղորդում է «Վաթան»-ը՝ վկայակոչելով անվտանգության մարմինների իր աղբյուրներին:
Ավելի վաղ հաղորդվում էր երեք ուժայինների մահվան եւ մի քանի վիրավորների մասին:
Նշվում է, որ ոստիկանները ահաբեկչական միջուկի, որը թաքնվում էր այդ անապատային շրջանում, վնասազերծման նպատակով գործողություն էին իրականացնում:
Ներկա պահին շրջանը շրջափակված է, ավտնագության ուժերը ուղղաթիռներ են օգտագործում հանցագործներին ոչնչացնելու համար: