Հոկտեմբերի 20-ին, ժամը 15:05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հալաբյան եւ Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Tida» մակնիշի 35 MR 740 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ս.) եւ «Opel» մակնիշի 34 RT 859 պետհամարանիշի (վարորդ՝ Բ. Ա.) ավտոմեքենաները, այնուհետեւ «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենան բախվել է վերգետնյա անցման բետոնե սյանը:
Փրկարարները «Nissan Tida» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ Ն. Դ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենասյին, ով հոսպիտալացրել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, գազի արտահոսք չի եղել: