News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիդերլանդներում նոր կառավարության ձեւավորման գործընթացն ավարտվել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը ` հղում անելով Նիդերլանդների հեռուստառադիոհեռարձակման ընկերությանը:

Նրա տվյալներով՝ նախարարների կաբինետի վերջին անունները հայտնի են դարձաել վարչապետի եւ Ազատության եւ ժողովրդավարության համար ժողովրդական կուսակցության առաջնորդ Մարկ Ռյուտեի, իշխող կոալիցիայի երեք այլ քաղաքական ուժերի ղեկավարների հետ երեկվա խորհրդակցություններից հետո:

Ընդհանուր նոր կառվարությունում կլինի 15 նոր նախարարական պաշտոն, ինչը նախորդի համեմատ երկու անգամ ավելի է, իսկ որոշ գերատեսչություններում միանգամից երկու ղեկավար կլինի:

Ֆինանսների նոր նախարարը ՔԴԿ-ից Վոպկե Խուկստրան է, իսկ նրա գործընկեր Անկ Բեյլեվելդը գլխավորել է պաշտպանական գերատեսչությունը:

Խալբե Զեյստրան նշանակվել է ԱԳՆ ղեկավար:

ՔԴԿ, Դ-66 եւ ՔՄ կուսակցությունների առաջնորդներ Սիբրանդ Բյուման, Ալեքսանդեր Պեխտոլդը եւ Գերտ Յան Սեգերսը հրաժարվել են նախարարական պաշտոնից եւ կշարունակեն խորհրդարանում ղեկավարել իրենց քաղաքական ուժերին:

Նիդերլանդների խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մարտի 15-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ