News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հիդրոէներգետիկայում հավանական է ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության ներգրավումը: Ըստ նախարարի՝ խոսքը Շնող ՀԷԿ-ի մասին է, որը կառուցվելու է Դեբեդ գետի վրա, եւ որը, այսպես ասած, Հայաստանի ներդրողների ակումբի ծրագիրն է, ըստ էության՝ առաջին խոշոր ներդրումը:

Ինչպես հայտնի է, Ներդրողների ակումբը ստեղծել են վարչապետ Կարեն Կարապետյանը ու ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Թեեւ այդ ակումբը նախընտրական շրջանում ստեղծվեց գրեթե պաթետիկ հեռանկարների խոստումով, այդուհանդերձ առ այսօր ակումբն, ըստ էության, աչքի չի ընկել որեւէ էական նախաձեռնությամբ, եւ այդ առումով Շնող ՀԷԿ-ն առաջինն է:

Այդուհանդերձ, եթե այդ ծրագիրն իրականացվում է նաեւ Հայաստան ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության մուտքով, դա, իհարկե, ողջունելի է: Ողջունելի է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական տեսանկյունից, որովհետեւ Հայաստանն ունի թե՛ կապիտալի, եւ թե՛ նաեւ ներդրումային աշխարհագրության դիվերսիֆիկացիայի խնդիր: Հայաստանի հիդրոէներգետիկայում արդեն կա ամերիկյան մի խոշոր ընկերություն՝ Որոտանի կասկադը պատկանում է «Գլոբալ կոնտուրին»: Իհարկե, ընդհանուր առմամբ դա չի փոխել էներգետիկայի պատկերը, դրանում ռուսական գերիշխանության պատկերը, սակայն մյուս կողմից՝ զուտ միտումն, իհարկե, կարեւոր է: Առավել եւս, որ անկասկած այդ ամենն ունենում է հակազդեցություն, ինչպես նույն Որոտանի կասկադի մասնավորեցման դեպքում, երբ վաճառքը բախվեց թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական արգելքների:

Ի՞նչ է սպասվում ամերիկյան երկրորդ ներդրմանը: Միթե այն կանցնի սահուն, թե՞ դրա մասին, ըստ էության, հայտարարությունից հետո կսկսվի տորպեդահարման գործընթացը: Ընդ որում՝ հետաքրքրական է, որ նույն օրը, երբ նախարարը հայտարարել է այդ մասին, ավելի ուշ վարչապետի հյուրն է եղել ԱՄՆ դեսպան Միլզը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավարի հետ: Դեսպանը քննարկել է հայ-ամերիկյան գործակցության հարցեր եւ հայտարարել, որ կառավարության գործունեության 8-10 ամիսների արդյունքում ամերիկյան ներդրողների մոտ նկատվել է Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճ:

Շոշափվե՞լ է կոնկրետ ՀԷԿ-ի հարցը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն հատկանշական է, որ թե՛ ամերիկյան ընկերության հնարավոր մուտքի մասին նախարարի հայտարարությունը, թե՛ կառավարություն դեսպան Միլզի այցը համընկել են: Չի բացառվում, որ դեսպանը քարտ-բլանշ տալով Կարեն Կարապետյանին՝ փորձել է, այսպես ասած, ապահովագրել ամերիկյան ներդրողի մուտքը հնարավոր արգելակներից, բարձրացնելով կառավարության ու վարչապետի պատասխանատվությունը այդ հարցում: Մյուս կողմից՝ բացառված չէ նաեւ այն, որ զուտ այս ներդրումը, որը Հայաստանի էներգետիկայի ընդամենը 5 տոկոսի հավակնող ՀԷԿ մասին է, չունի, այսպես ասած, արտաքին արգելակ եւ Հայաստանի էներգետիկայում դոմինանտ Ռուսաստանի համար խնդիր չէ այն արգելակելը, չկա որեւէ սպառնալիք: Փոխարենը՝ հարցը կարող է դառնալ հայաստանյան ներքաղաքական կամ ներիշխանական հարաբերությունների խաղարկման գործոն:

Փաստացի Հայաստանի ներդրողների ակումբի եւ ամերիկյան ընկերության հնարավոր գործակցությունը կարող է վերածվել որոշակի տանդեմի նաեւ ներքաղաքական գործոն լինելու իմաստով, համենայնդեպս՝ կապիտալի ստատուս քվոյի տեսակարար կշռում փոփոխությունների ուղղությամբ, ինչը նշանակում է, որ մրցակից տնտեսաքաղաքական խմբերը կարող են ձգտել արգելակել այդ գործընթացը: Ի վերջո, մի բան է, երբ ներդրումային այդ ծրագիրն իրականացվում է զուտ Հայաստանի ներդրողների ակումբի ռուսաստանահայ գործարարների կամ պարզապես Սամվել Կարապետյանի միջոցներով, մեկ այլ բան, երբ առկա է լինում արդեն ամերիկյան սուբյեկտություն: Բայց հարց է նաեւ այն, թե ինչ պայմաններ են դրվում ներդրումային մասնակցությամբ փաստացի տրվող այդ «քարտ-բլանշի» դիմաց: Դեսպան Միլզը Կարեն Կարապետյանից հետաքրքրվել էր կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Քաղաքական աջակցությունը հենց այնպես չի տրվի, դա, թերեւս, միարժեք է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ