News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 20-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ հոբելյանական համերգ՝ նվիրված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեության 25-ամյակին։  Համերգի բացմանը խոսքով հանդես եկավ Արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: Նա խոսեց Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում Բութրոս Բութրոս-Ղալիի անվան լսարանի բացման կարեւորության մասին, ընդգծելով, որ հենց նրա քարտուղարության շրջանում է Հայաստանն անդամակցել  Միավորված ազգերի կազմակերպությանը։ Ապա նա շարունակեց Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման եւ Ցեղասպանության չկրկնման անհրաժեշտության շուրջ խոսել: Նա նաեւ շեշտեց Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ առաքելություններում, ինչպիսիք են՝ Աղֆանստանում, Կոսովոյում եւ Մալիում իրակացված եւ իրականացվող առաքելությունները:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն  իր խոսքում ընդգծեց, որ կարեւոր է ոչ միայն այն, ինչ ՄԱԿ-ն է անում Հայաստանի համար, այլ նաեւ այն, ինչ Հայաստանն է անում Միացյալ ազգերի համար: Նա գոհունակություն հայտնեց ինչպես Հայաստանի Սիրային ցուցաբերված աջակցության համար, այնպես էլ խաղաղապահ առաքելություններում Հայաստանի առաջատար դիրքերի համար: Իսկ վերջում նա նշեց, որ ՀՀ կառավարությունը է համագործակցությունը կայուն զարգացման նպատակների առումով առաջամարտիկներից է:

Համերգին հանդես եկան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԱԳՆ հրավերով Հայաստան ժամանած Հարթմութ Ռոդեի՝ ալտ (Գերմանիա), Կլարա-Ջումի Կանի՝ ջութակ (Գերմանիա) մասնակցությամբ: Համերգին ներկա էին նաեւ  կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ