News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ավսրիայի ոստիկանները գրոհով վերցրել են խաղալիքների խանութը այնտեղ հայտնված նինձյա հանդերձանքով մարդու պատճառով։

Kronen Zeitung թերթը հայտնում է, որ այդ տարօրինակ դեպքը տեղի է ունեցել Վիեննայի կայարանում գտնվող խանութում։ Հետագայում պարզվել է, որ «իրավախախտը» խանութի աշխատակցուհին է։

Ի վերջո ոստիկանությունից հայտնել են, որ օրենքի խախտում չի եղել, քանի որ աղջիկը ստիպված է եղել թաքցնել իր դեմքը պրոֆեսիոնալ պահանջներից ելնելով։

Ավստրիայում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել հասարակական վայրերում դեմքը ծածկող հագուստ, դիմակներ՝ ոչ տոնական օրերին կամ բժշկական դիմակներ՝ առանց բժիշկների նշանակման կրելու արգելքը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ