News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղազախստանում անցկացվել է ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն-2017» զորավարժությունների եզրափակիչ փուլը։

Ղազախստանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ զորավարժությունների ընթացքում մշակվել են ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ձեւավորման ու միջազգային խաղաղապահ կազմակերպությունների հետ փոխգործակցության հարցերը։ Նաեւ մշակվել են տեղանքի ականազերծման, ռադիացիոն, քիմիական ու կենսաբանական հետախուզությունների իրականացման, հրդեհների հետեւանքների վերացման, զանգվածային անկարգություններին հակազդելու, հումանիտար բեռներին ուղեկցելու ու ապօրինի զինված խմբավորումները ոչնչացնելու առաջադրանքները։

Այս զորավարժությունների առանձնահատկությունն այն է եղել, որ գործարկվել է ավիացիոն բաղադրիչը, այդ թվում անօդաչու թռչող սարքերը, նաեւ հոգեբանական պայքարի եւ տեղեկատվական հակազդման ստորաբաժանումները։ Զորավարժությունների ընթացքին հետեւել է ՄԱԿ ոստիկանության դեպարտամենտի հասարակական կարգի հարցերով խորհրդական Ջորջիո Ջիայմոն։ Զորավարժություններին մասնակցել է մոտ 1․5 հազար զինծառայող, մոտ 200 միավոր սպառազինություն, ռազմական ու հատուկ տեխնիկա, ավելի քան 25 միավոր թռչող սարք։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ