News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Սոչիում կատուն քիչ էր մնում ընկներ մեծ բարձրությունից։

Հոկտեմբերի 18-ի առավոտյան ամուսինները տաքսի էին սպասում փողոցում, երբ լսել են բարձր մլավոց։ Բարձրացնելով գլուխները՝ նրանք տեսել են հարեւանի կատվին, որը թաթերով կառչել էր լվացքի պարանից ու այդպես կախված մնացել բարձրության վրա։ Կատուն ընկել էր հինգերորդ հարկից ու հաջողացրել էր կառչել պարանից։ Կատուն սկզբում կառչել էր բոլոր թաթերով, իսկ հետո միայն առջեւի, հետո փորձել է ատամներով կախվել պարանից։

Սոչեցիները կատվին մենակ չեն թողել։ Մոտ կես ժամ նրանք հերթապահում էին պատուհանի տակ՝ բաց ուսապարկով, որպեսզի կարողանան բռնել կատվին, երբ նա ընկնի։ Արդյունքում կատվին փրկելու գործողությունը հաջող է անցել։ Հետագայում պարզվել է, որ կատվի անունը Ժուժա է, այն արդեն երկրորդ անգամ է պատուհանից ընկնում։ Տերերը խոստացել են հետագայում ավելի ուշադիր հետեւել իրենց կենդանուն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ