Մալայզիայի Ջորջթաուն քաղաքի մերձակայքում շինհրապարակի փլուզումը առնվազն երկու մարդու մահվան պատճառ է դարձել:
«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ մինչեւ 20 մարդ կարող էր հայտնվել փլվածքի տակ: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան, երբ շինհրապարակում մոտ 20 բանվոր է եղել:
Ներկա պահին հաջողվել է երկու ողջ մնացած մարդու հանել փլվածքից: