News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ու նախագահ Գեորգի Մարգվելաշիվիլին Վրաստանում անցկացվող ՏԻՄ ընտրությունների առաջին քվեարկողներից են եղել ։

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտնել է, որ «իր ձայնը տվել է Թբիլիսիին, որտեղ բոլորը ուրախ կապրեն, որտեղ կան կանաչ գոտիներ, որպեսզի մեր բնակչությունը կարողանա ազատ շնչել, որտեղ կրթական համակարգը կանոնակարգված է ու որտեղ կա բարձր տնտեսական դիմանիկա։ Ես ձայնը տվել եմ ավելի լավ Թբիլիսիի»։

Նախագահը նշել է, որ տրամադրված երեք քվեաթերթիկներում նա ընտրել է երեք տարբեր սուբյեկտ, այլ ոչ թե մեկ թիմի ներկայացուցիչների։ «Այդպիսին է եղել իմ ընտրությունը»,- շեշտել է Մարգվելաշվիլին։

Երկրի քաղաքացիները պետք է ընտրեն քաղաքների ու շրջանների 64 քաղաքապետերի, նաեւ 64 տեղական օրենսդրական մարմինների (սակրեբուլո) պատգամավորների։ Ընդամենը երկրում բացվել է ավելի քան 3․3 հազար ընտրատեղամաս։

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնին հավակնում է 13 թեկնածու։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ