News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ջավախքում այս պահի դրությամբ ընտրողներն ակտիվ մասնակցում են տեղական ինքնակառավարման մարմինների եւ քաղաքապետի ընտրություններին: NEWS.am-ի հետ զրույցում «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ, Խոսպիա վարչական միավորի մեծամասնական թեկնածու Էդիկ Բերիկյանը նշեց, որ առավոտյան ժամը 8:00-ին բոլոր ընտրական տեղամասերը բացվել են եւ այս պահի դրությամբ ընտրությունների ընթացքն անցնում է խաղաղ. «Ամեն ինչ նորմալ, իր հունով գնում է, ոչ մի խարդախություն էլ հուսանք, որ չի լինելու, նորմալ ընտրությունները անցկացվելու են եւ լավ արդյունք ենք ունենալու»:

Ընտրություններին ընդառաջ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը «Վրացական երազանքի»  հայազգի երեք թեկնածուներին՝ Էդիկ Բերիկյանին, Կարապետ Ալոյանին եւ Էդուարդ Էլյազյանին մեղադրել էր Սահմանադրությունը խախտելու եւ հայկական անձնագրով ընտրություններին մասնակցելու մեջ: Արդյոք սա որեւէ ազդեցություն է ունեցել թեկնածուների՝ ընտրություններին մասնակցելու հարցում, Էդիկ Բերիկյանը նշեց, որ որեւիցե ազդեցություն չէր կարող ունենալ, որովհետեւ բոլորին էլ ակնհայտ է, որ այդ հայտարարություններն ընդամնեը հերյուրանք են. «Ես մասնակցու եմ ընտրություններին, ոչ մի խնդիր չկա, իմ եւ մյուսների թեկնածությունը հանելն այդքան էլ հեշտ չէ, դա մեկ օրվա գործընթաց չէ, պետք է նախ դիմեն արդարադատության նախարարություն, սկսվի գործընթացը, որի համար երկար ժամանակ է հարկավոր»:

ՏԻՄ ընտրություններում Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է վեց թեկնածու: Առաջադրված 6 թեկնածուներից միայն մեկն է ազգությամբ վրացի՝ «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Զուրաբ Օզբեգիշվիլին, մյուս թեկնածուներն են՝  «Գիորգի Վաշաձե-Նոր Վրաստանի միասնություն» կուսկացության անդամ Ռուբեն Մկրտչյանը, «Ազատության շարժում, Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Հարություն Ալեքսանյանը, «Վրաստանի hայրենասերների դաշինքի» անդամ Սամվել Պետրոսյանը, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Յուրիկ Ունանյանը եւ «Դեմոկրատական շարժում, Ազատ Վրաստան» կուսակցության անդամ Մելիք Ռաիսյանը:

Իսկ Նինոծմինդայի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու. «Վրացական երազանքի» անդամ Անիվարդ Մոսոյանը, «Վրաստանի Հայրենասերների դաշինքի» անդամ Գրիգոր Մխիթարյանը,  «Դեմոկրատական շարժում, Ազատ Վրաստան» կուսակցության անդամ Մամիկոն Սահակյանը, «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Արայիկ Բդոյանը եւ նախաձեռնող խմբի կողմից առաջադրված Անդրանիկ Կարսլյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Ամենաշատ