News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում շարունակվում են գործել սպանդանոցներ:

Haqqin.az-ը հաղորդում է, որ չնայած քաղաքացիների դժգոհությանը, լրատվամիջոցներում բազմաթիվ հրապարակումներին, Բաքվում անասունների սպանդը չնախատեսված վայրերում՝ բոլորի աչքի առաջ, հակասանիտարական պայմաններում փողոցներում եւ ճամփեզրին, դեռ շարունակվում է:

Դա մայրաքաղաքի մսի առեւտրի միակ խնդիրը չէ. մսի խանութները հաճախ դպրոցների եւ մանկապարտեզների մոտակայքում են գտնվում:

Սպանդի վայրը վերածվել է թափառական կենդանիների համար ապաստանի, շները ոհակներով շրջում են խանութի մոտ կատարված սպանդի տարածքում:

Բաքվի բնակչուհի Սադաղետ Սամեդովան բողքել է, որ իր որդին ականատես է եղել ինչպես են կտրում կովի գլուխը: Տղան այնքան է ազդվել, որ այժմ չի կարողանում միս ուտել:

Ըստ հոգեբան Վաֆա Մամեդովայի՝ անասունների սպանդի տեսարանը անչափահասների մոտ հոգեբանական տրավմաների եւ դեպրեսիայի պատճառ կարող է լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ