News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սահմանամերձ համայնքներում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի գործարկումը շարունակվում է: Այս անգամ, «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով, 41 LED լուսարձակ է տեղակայվել Վայոց Ձորի Զառիթափ համայնքի նույնանուն գյուղում: Լուսավորել է 1500մ երկարությամբ տարածք:

Արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրումը համայնքային զարգացման կարեւոր նախապայման է: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը՝ թույլ տալով խնայողություններն ուղղել այլ խնդիրների լուծմանը:

Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը եւ գյուղի բնակիչները:

«Սահմանամերձ համայնքներում իրականացվող ծրագիրը մի քանի խնդիր է լուծում: Մենք առիթ ունեցել ենք խոսելու դրա բնապահպանական, էներգախնայող, տնտեսապես շահավետ լինելու մասին: Կա եւս մեկ կարեւոր գործոն. այս ենթակառուցվածքն իր ընձեռած հնարավորություններով բիզնեսի կառավարման յուրօրինակ մոդել կարող է դառնալ համայնքների համար: Այն թույլ կտա կառավարել համայնքի համեստ բյուջեն եւ տնտեսված գումարներն ուղղել այլ ծրագրերի արդյունավետ իրականացմանը, ընդ որում՝ երկարաժամկետ կտրվածքով: Ի վերջո, յուրաքանչյուր համայնք ունի խնդիրների գնահատման իր մոտեցումը եւ այդ խնդիրների լուծմանն առաջնահերթություն տալու սկզբունքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող՝ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը, բնապահպանական բաղադրիչով հանդերձ, թույլ է տալիս ոչ միայն թեթեւացնել համայնքի ֆինանսական բեռը, այլեւ աշխուժացնել համայնքային կյանքը, լուծել օրվա ուշ ժամերին անվտանգ քայլելու ու երթեւեկելու խնդիրները:

Գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչեւ 02:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 01:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի նաեւ ամբողջ գիշեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ