News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի Լոզան քաղաքում բացվել է աշխարհի ամենախոշոր «Ակվատիս» ակվարիումը՝ քաղցրահամ ջրով: 

«ՌԻԱ Նովստի»-ն հաղորդում է, որ 3500 քառակուսի մետր ակվարիումում ստեղծողները  աշխարհի 5 մայրցամաքների 20 տարբեր էկոհամակարգեր են տեղադրել, որոնց մեջ 300 բույս, 100 սողուն եւ ավելի քան 10 հազար ձկների տեսակներ կան:

«Ակվատիսի» աստղերն  են դարձել Ամազոն գետի ավազանից բերված պիրանյաները:

Սողուննների մեծ մասն այստեղ է տեղափոխվել Լոզանի վիվարիումից, որը մի քանի տարի առաջ փակվել էր:

Մյուս քաղցրահամ բնակիչներին, այդ թվում ձկկներին, բերել են տարբեր երկրներից:

«Ակվատիսի» շինարարությունը 63 միլիոն շվեյցարական ֆրանկ է արժեցել (մոտ 60 միլիոն դոլար), որը տրամադրել է շվեյցարական BOAS խումբը:

Նախատեսվում է, որ տարեկան 400-450 հազար մարդ կայցելի նոր ակվարիումը դիտելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ