News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպան  կազմակերպությունների տվյալներով՝  Բաքվում մինչեւ 50 000 անօթեւա, այսպես կոչված բոմժեր կան: Ցրտերից  հետո Ադրբեջանի այս քաղաքացիները ավելի շատ են տուժում, քան մյուսները, եւ հաճախ հենց նրանց մահացած մարմիններ են հայտնաբերվում աղբանոցներում եւ նկուղներում:

Haqqin-ը նշում է, որ անօթեւանների համարԱշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությունը կացարաններ է տրամադրում միայն ձմռանը:  Գերատեսչության համապատասխան ծառայությունները ժամանակավոր կետեր են բացում, որտեղ բոմժերը կարող են տաքանալ, սնվել, տաք հագուստ վերցնել եւ անգամ մի քանի օր գիշերել:

Սակայն նրանց համար ապաստան դեռ չի նախատեսվում: Իրավապաշտպան Քամալ Աղազադեի խոսքով՝ գործող օրենսդորւթյան  համաձայն երկրում անտունների համար պետք է գիշերելու տեղեր լինեն:

Սակայն անգամ ժամանակավոր կացարաններ նրանց համար չեն ստեղծվել, նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ