ԱՄՆ-ում Լոս Անջելեսի ոստիկանությունը որոշել է դրոններ օգտագործել հանցագործության դեմ պայքարում, այդ թվում ճանապարհային կաննոերի խախտման եւ մեքենաների գողության ժամանակ:
autodr.ru-ն հաղորդում է, որ այժմ մեկ տարով անցկացվում է պիլոտային նախագիծ, որի շրջանակներում կփորձարկեն թռչող միջոցները եւ կհետեւեն դրանց արդյունավետությանը:
Առանձին հարց է, արդյոք իրավական կարգին հետեւող դրոնները չեն խախտում քաղաքացիների իրավունքները:
Նշվում է, որ դրանք կօգտագործվեն միայն ծայրահեղ դեպքերում եւ միայն ղեկավարության հրամանից հետո:
Նշվում է նաեւ, որ դրոնները զենք չեն ունենա: Ակտիվիստները այս նորարության դեմ են արտահայտվում: Նրանք կարծում են, որ դրոնների օգտագործումը ոստիկանության անարդյունավետ աշխատանքի մասին է վկայում: