News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կապանում հուլիսի 21-ին 8-ամյա երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Նարեկ Օհանյանը դատապարտվել է մեկուկես տարվա ազատազրկման: NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Նարեկ Օհանյանը դատավճռով զրկվել է նաեւ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 3 տարի ժամկետով եւ տուգանվել 150.000 ՀՀ դրամի չափով: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում Նարեկը լիովին ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, նրա միջնորդությամբ գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով:

Նշենք, որ անչափահասին վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվողը դատավորներից մեկի եղբոր որդին է:

Ըստ մեղադրանքի՝  Նարեկ Օհանյանը, գտնվելով թեթեւ աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով «Լեքսուս GX 470» մակնիշի ավտոմեքենա, վրաերթի է ենթարկել ճանապարհի երթեւեկելի մասն իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղությամբ ձախից դեպի աջ հատող անչափահաս աղջկան, ինչի հետեւանքով աղջիկը ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ եւ մահացել է:

Բացի այդ, Նարեկ Օհանյանը դեպքի մասին իրավապահ մարմիններին հայտնելու եւ նրանց ներկայանալուն սպասելու փոխարեն դիտավորությամբ թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը եւ իր ավտոմեքենայով դեպքի վայրից փախուստի է դիմել:

Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 244-րդ հոդվածով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ