News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները որոշել լրջորեն զբաղվել կրոններով:

Չինաստանի Կոմունիստական կուսակցության (CPC) XIX համագումարի շրջանակներում ասուլիսի ժամանակ Կենտրոնական հանձնաժողովի Միասնական ճակատ բաժնի ղեկավարի տեղակալ Չժան Իցզյունը, հայտարարել է, որ Չինաստանի տարածքում բոլոր կրոնական հոսանքները եւ համոզմունքները պետք է հարմարեցվեն սոցիալիզմի եւ տեղական հասարակության առանձնահատկություններին:

«Կրոնների «չինականացումը» մեր կառավարության խնդիրներից մեկն է: Այն նաեւ գտնվում է տարբեր հավատքների հետեւորդների հավաքական պատասխանատվության ոլորտում,-նշել է նա,-կրոնները պետք է էլ ավելի հարմարեցվեն սոցիալիստական հասարակությանը», հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իցզյունի խոսքով՝ «ավելի քան ակնհայտ է, որ կրոնները պետք է պահպանել, զարգացնել եւ հասաարկության մեջ ինտեգրել այս կամ այն պետության սոցիալական տենդենցներին համապատասխան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ