News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գյումրիի «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում 3.5 տարի առաջ ծննդկան Կարինե Պապանյանի եւ նորածնի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունն օրերս ստացվել է:

Հետաքրքիր է, որ տուժող կողմը դիմել էր նախաքննական մարմնին թույլ տալ մասնակցել փորձաքննությանը, սակայն, նրանց օրերս կանչել են եւ ասել, թե եզրակացությունն արդեն ստացվել է:

«Փաստորեն առանց մեզ փորձաքննություն են արել, մինչդեռ մենք միջնորդել էինք, որ անպայման ուզում ենք մասնակցել: Քննիչն անցած շաբաթ մեզ կանչեց ու ասաց, որ կատարվածի մեջ բժիշկների մեղավորությունը չի հաստատվել: Մենք պահանջեցինք նոր փորձաքննություն, քանի որ մենք վստահ ենք՝ Կարինեն եւ նորածինը մահացել են բժիշկների ոչ պատշաճ բուժօգնության հետեւանքով: Մեր միջնորդությունը բավարարվեց եւ նշանակվեց լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, սա այս գործով 5-րդն է»,- NEWS.am-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Աննա Դավթյանը:

Փաստաբանը նշեց, որ նախօրեին մահացած ծննդկանի ամուսինը նախաքննական մարմնից նամակ է ստացել այն մասին, որ գործի վարույթը կասեցվել է:

«Կասեցվել է երկու հիմքով. նախ փորձաքննություն է նշանակվել, երկրորդ, քննչական գործողությունների արդյունքում հնարավոր չի եղել պարզել, թե ով է մեղավոր, մեղադրյալն անհայտ լինելու պատճառով կասեցնում ենք: Ստացվում է, որ փորձաքննության եզրակացությունը չստացած՝ իրենք որոշում են, թե մեղավորը չի պարզվել: Մենք յոթօրյա ժամկետում այս որոշման վերաբերյալ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ ծնունդն ընդունող բժիշկը եղել է Վահագն Մադոյանը, որին էլ հարազատները մեղադրում են կատարված ողբերգության մեջ: Մադոյանը շարունակում է աշխատել հիվանդանոցում: Ի դեպ, Մադոյանը 2013թ.-ին հայտնվել էր սկանդալի մեջ. Նա կալանավորվել էր քաղաքացիական հագուստով ոստիկաններին ծեծելու մեղադրանքով: 2014թ.-ին Մադոյանին առաջին ատյանի դատարանը դատապարտել էր 1 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառել: Մյուս ատյանները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը թողել էին ուժի մեջ: Հիշեցնենք, որ Կարինե Պապանյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործը կարճվել էր, քանի որ դատախազությունը որոշել էր, որ հանցակազմը բացակայում է: Պապանյանի հարազատներին միայն վերաքննիչ բողոքից հետո հաջողվեց քրգործը վերաբացել:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետեւանքով 2014թ. մայիսի 28-ին Գյումրու «Մոր եւ մանկան» ավստրիական հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում ծննաբերելիս մահացել են 38-ամյա Կարինե Պապանյանը եւ նրա երեխան։ Սա 38-ամյա կնոջ երրորդ հղիությունն էր. նա ուներ երկու երեխա՝ 15 եւ 17 տարեկան։ Հիվանդանոցում պնդում են, որ Կարինեին փրկել հնարավոր չէր, քանի որ նրա մոտ ծննդաբերելիս առաջացել էր պտղաջրային էմբոլիա։ Մինչդեռ Կարինեի հարազատները վստահեցնում են, որ կինը մահացել է բժիշկների անուշադրության պատճառով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Ամենաշատ