News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանը Եվրասիական ինտեգրման գործընթացի եւ Եվրասիական տնտեսական միության մաս է կազմում:

Այս մասին հոկտեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի գիտական աշխատող Անդրեյ Արեշեւը:

«Եվրամիության եւ Հայաստանի գործընկերության մասին նոր համաձայնագրից առաջացած վիճելի հարցերը, առնվազն տնտեսական հատվածում, լուծվել են», - ասել է Արեշեւը` հավելելով, որ այնտեղ որոշ հետաքրքիր թեմաներ են մնացել՝ կապված Հայաստանի ԱԷԿ-ի  ենթադրյալ փակման հետ :

Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետի, բազմավեկտոր արտաքին քաղաքականության գործընթացը չի կարող իրականացվել առանց հաշվի առնելու որոշ արտաքին գերակայություններ, եւ այդ գերակայությունները, նրա խոսքով, ընտրվել են:

Արեշեւը նշել է, որ Երեւանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության գործընթացի զգալի մասը  կապված է Ռուսաստանի հետ:

«Դա իհարկե կապված է անվտանգության ոլորտում երկրու երկրների փոխհամագործակցությամբ: Մենք գիտենք, որ դա ունի բավական դիվերսիֆիկացված եւ բազմապլանային բնույթ: Դա եւ հայ-ռուսական համատեղ զորքերի խմբավորումն է եւ´ հակաօդային պաշտպանության միասնական համակարգն է եւ´ պաշտպանական վարկերը»,- ասել է նա՝ հավելելով, որ վերջերս Հայաստանին Մոսկվայի կողմից  նորից 100 մլն դոլարի չափով ռազման վարկ է տրամադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ