News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցից խոշոր չափի յուրացում կատարելու գործով ներկայացված քաղաքացիական հայցը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը թողել է առանց քննության:

Մեղադրող Ա. Բարսեղյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել՝ պահանջելով ամբաստանյալներ, դպրոցի նախկին տնօրեն Գայանե Մարգարյանից, վերջինիս աշխատակիցներ Արաքս Հովսեփյանից եւ Փառանձեմ Մարտիրոսյանից բռնագանձել 16 մլն 800 հազար դրամ: Նշենք, որ Գայանե Մարգարյանը նախաքննության ընթացքում 6 մլն դրամ արդեն իսկ փոխհատուցել էր:

Դատարանը դատավճիռ կայացնելիս որոշում է կայացրել քաղհայցը թողնել առանց քննության՝ ՀՀ գլխավոր դատախազությանն իրավունք վերապահելով քաղաքացիական հայց հարուցել քաղաքացիական դատավարության կարգով։

Նշենք, որ Գայանե Մարգարյանը դատապարտվել է 6,5 տարվա ազատազրկման, Փառանձեմ Մարտիրոսյանը՝ 5,5 տարվա ազատազրկման, իսկ Արաքս Հովսեփյանը՝ 3 տարվա պայմանական ազատազրկման: Նշենք, որ ամբաստանյալներից կալանքի տակ էր միայն Գայանե Մարգարյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ դպրոցի արդեն նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը ուղիղ 10 տարի պարբերաբար, առանց աշխատանքի ընդունելու մտադրության` շահադիտական նպատակով, կազմել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող, իսկ 2007 թվականի սեպտեմբերից կազմակերպության կադրերի գծով տեսուչ Արաքս Հովսեփյանին է հանձնարարել կազմել հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող ընդհանուր 16 անձի հետ աշխատանքային կեղծ պայմանագրեր: Այնուհետեւ նա անձամբ հաստատել է կեղծ պայմանագրերը, հրամանագրել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող 16 անձ, որից հետո Արաքս Հովսեփյանի եւ Փառանձեմ Մարտիրոսյանի հետ աշխատավարձի հաշվարկի պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: Դպրոցի այս երեք աշխատակիցները ելքագրել են 36 մլն 370 հազար ՀՀ դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 72 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 3, վիրվորվել՝ 29 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի...
Ամենաշատ