News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այնպիսի հակամարտությունների համար, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղը, զինվորականները եւ դիվանագետները ունեն իրենց տրամաբանությունը: Այս մասին հոկտեմբերի 21-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետազոտությունների կենտրոնի գիտական աշխատող Անդրեյ Արեշեւը:

Դիվանագետները, ըստ նրա, պետք է բանակցեն: «Մի փոքր հույս է տալիս այն, որ 2016 թվականի ապրիլի էսկալացիայից հետո ակնհայտ դարձավ Ղարաբաղի հարցի ռազմական լուծման անհնարինությունը: Իմ կարծիքով, այն պետք է ակնհայտ լինի բոլորին»,-ասել է փորձագետը` հավելելով, որ բանակցություններին այլընտրանք չկա:

Միեւնույն ժամանակ, Արեշեւը նշել է, որ, ի տարբերություն նմանատիպ այլ հակամարտությունների, Ղարաբաղի դեպքում, ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ, ԵՄ եւ ՌԴ, մոտեցումները համընկնում են, նրանք չունեն լուրջ տարակարծություններ:

Պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին՝ այն մասին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրներից հենց Ռուսաստանն է Հայաստանին եւ Ադրբեջանին հարձակողական բնույթի զենքի վաճառք եւ մատակարարում իրականացնում, իսկ նրա ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերները կողմերի սպառազինության դեմ են արտահայտվում եւ մտահոգություն են հայտնում տվյալ տարածաշրջանի զենքով գերհագեցվածության մասին, փորձագետը նշել է, որ ինքը այս հարցը բարձրացրել է, ինչպես նաեւ ռուսական լրատվամիջոցներով է այս մասին խոսել եւ հայտարարել է, որ ինքը դեմ է նման պրակտիկային:

«Արտահայտելով իմ անձնական տեսակետը՝ ես կարծում էի, որ Ադրբեջանին բարձր ոչնչացման ուժ սպառազինությունների վաճառքի պրակտիկան, ճիշտ չէ: Այն չի նպաստում Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի ամրապնդմանը», - բացատրել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը, ինչպես եւ ցանկացած այլ երկիր, բարդ երկիր է՝ որոշումների կայացման բարդ համակարգով:

Դրա հետ մեկտեղ նա չի բացառել, որ կարող են լինել որոշ գործոններ, որոնք նպաստում են այս տեսակի գործարքների իրականացմանը: Այդ փաստերին, ինչպես նշել փորձագետը, նա բացասական է վերաբերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ