News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքում առկա խնդիրներին խելացի լուծումներ գտնելուն ուղղված «Խելացի Երեւան» նախաձեռնության շրջանակներում ներառված չէ վերելակների խնդիրը։

Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ քանի դեռ դրանք մնում են համատիրությունների լիազորության ներքո, քաղաքացիները պետք է խնդիրների կամ անսարքության դեպքում դիմեն համատիրություն։ Իսկ հարցին, թե համատիրությունների գործունեության թափանցիկության ոլորտում ինչ աշխատանքներ են տարվում, նա պատասխանեց․ «Բազմաբնակարանային շենքերի կառավարման եւ վճարների գանձման թափանցիկության ապահովման մեխանիզմ կարող է ծառայել հեռախոսային հավելվածի կամ վեբ էջի ստեղծումը, որտեղ կառավարիչները կտեղադրեն իրենց կատարած բարելավումներն ու գործունեությունը, իսկ քաղաքացիները իրենց հերթին հնարավորություն կունենան խնդիրներ վեր հանել, հայտնել իրենց մտահոգությունները»։

Իսկ Կոլբա լաբի ղեկավար Մարինա Մխիթարյանը իր հերթին նշեց, որ իրենք նպատակ ունեին վերելակների հարցը դնել որպես առանձին խնդիր՝ հաշվի առնելով վերելակների խնդրի կարեւորությանը։ Սակայն, նրա փոխանցմամբ, չկան հստակ տվյալներ վերելակների վերաբերյալ, որը հնարավորություն կտար վերելակների խնդիրը եւս ներառել «Խելացի Երեւան» ծրագրի մեջ ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 21-ին մեկնարկել է «Խելացի Երեւան» երկօրյա հաքատոնը, որի շորջանակներում աշխատում են 70 մասնագետներ Երեւան քաղաքի համար խելացի լուծումներ գտնելու համար։

Տպել
Ամենաշատ