News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP)  կուսակցության հայ պատագամավոր Մարգար Եսայանի թվթիերյան գրառումը կատաղեցրել է Թուրքիայում ապրող հայերի եւ այլ քրիստոնյաների։

«Պնդում եմ, որպես քրիստոնյա, որ մեր հավատքով ու ինքնությամբ ամենաազատը ապրում ենք Թուրքիայում։ Մեծ հաջողություն է, որ ծնվել ենք Թուրքիայում»,–գրել է Մարգար Եսայանը Twıtter-ում։

Այս գրառման տակ խիստ են արձագանքել Թուրքիայում ապրող մի շարք հայ եւ այլ քրիստոնյա օգտատերեր։

Մասնավորապես,ասորական  «Սաբռո» թերթի պատասխանատուն Մարգար Եսայի գրած տակ ավելացրել է. «Դրա համար էլ հունական հոգեւոր դպրոցը փակ են պահում, ասորիներից բռնազավթված ունեցվածքը հանձնում մուսուլմանների, դրա համար Թուրքիայում հայ անունը հայհոյանք է...»։

Հայ օգտատերերից Րաֆֆին էլ ավելացրել է. «Մարգար, սրա փոխարեն ավելի լավ է՝ գնա, բուլկի վաճառի, գոնե պատվով փող կվաստակես այդ դեպքում»։

Իսկ թուրք օգտատերերից մեկն էլ գրել է. «Քանի՞ լիրայով ես գրել այս խոսքերը։ Ոչ քո շեֆ Էրդողանը կապ ունի իսլամի հետ, ոչ էլ դու կապ ունես քրիստոնեության ու Աստվածաշնչի հետ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ