News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է բնակարանային 5 գողության դեպք, երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։

Աջափնյակ վարչական շրջանի տարածքում արձանագրված բնակարանային գողությունների դեպքի առթիվ կատարված քննության արդյունքում պարզվել է, որ բնակարանային գողության 4 դեպքերը կատարվել են նույն անձի կողմից, տվյալներ ձեռք բերվել՝ գողոնը թաքցնելուն աջակցած անձի ինքնության վերաբերյալ։

Քննչական գործողությունների, մասնավորապես՝ վկաների հարցաքննության արդյունքում  բացահայտվել է նույն անձի կողմից մեկ այլ վարչական շրջանի տարածքում՝ Շենգավիթում դեռեւս հուլիս ամսին կատարված բնակարանային գողությունը։

Աէրացիա 2/5 շենքի բնակարանից հուլիսին հեռուստացույց գողանալու դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանում հարուցված քրեական գործը միացվել է Աջափնյակ վարչական շրջանում բնակարանային գողությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործին։ Բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է կատարված գողության եղանակը, հայտնաբերվել գողացված հեռուստացույցը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել բնակարանային գողության 5 դրվագի համար, եւս մեկ անձի՝ կատարված հանցագործությունները պարտակելու համար։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝բազմակողմանի քննությունն ապահովելու, հնարավոր այլ հանցավոր դրսեւորումները բացահայտելու ուղղությամբ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Ամենաշատ