News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Էստոնիայի իշխանությունները ծնողներին են վերադարձրել  ընտանիքից խլված 8-ամյա դստերը։

Հիշեցնենք, որ տրամաբանության մեջ չտեղավորվող դեպքը տեղի էր ունեցել Ղազարյանների  ընտանիքի հետ: Հուլիսի 11-ին՝ Մոսկվա ուղեւորվելուց երեք օր առաջ, Տալլինում ապրող Անատոլի Ղազարյանի ու Աննա Միխայիլովայի դստերը վերցրել էր Էստոնիայի յուվենալ ծառայությունը:

Փաստաբան Վիոլետա Վոլոկովայի խոսքով, երեխային վերցնելու ֆորմալ պատճառը եղել է այն, որ բնակարանը, որտեղ ապրում էր ընտանիքը, վերանորոգված չէր, եւ որ էստոնական իշխանությունների կարծիքով, աղջկան վնասում էր ծխախոտի ծխի հոտը:

Հոկտեմբերի 21-ին Էստոնիայի խնամակալության մարմինները ծնողներին՝ ռուսաստանաբնակ Անատոլի Ղազարյանին ու  Աննա Միխայիլովային են վերադարձրել ութամյա աղջկան, ասվում է ՌԴ  նախագահին կից  երեխաների իրավունքների լիազոր Աննա Կուզնեցովայի հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է, որ Կուզնեցովան, իմանալով կատարվածի մասին,  անհապաղ կապվել է Էստոնիայում ՌԴ դեսպանատան հետ:

Պարզվել է, որ երեխան հոկտեմբերին վերցվել է դատարանի որոշման հիման վրա, որից հետո պետք է տեղի ունենար խնամակալ մարմինների նիստը՝ երեխայի հետագա ճակատագրի շուրջ վերջնական որոշում կայացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ