News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսպանիայի կառավարությունը արտահերթ նիստի ժամանակ միջոցներ է մշակել կատալոնական ճգնաժամը հաղթահարելու համար։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ դրանցից մեկը կլինի ինքնավարության ժեներալիտետի ղեկավարին, նրա տեղակալին եւ խորհրդականներին պաշտոնից ազատելը, 6 ամսվա ընթացքում տարածաշրջանային խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Այս միջոցները պետք է հաստատի Իսպանիայի Սենատը։

Մամուլի ասուլիսի ժամանակ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պարզաբանել է, որ չի կասեցվում ո՛չ ինքնավարությունը, ո՛չ Կատալոնիայի ինքնիշխանությունը, պարզապես իշխանությունից հեռացվում են մարդիկ, որոնք այդ ինքնիշխանությունը օրենքի, սահմանադրության եւ Կատալոնիայի կարգավիճակի սահմաններից դուրս են բերել։ Իսպանիայի կառավարության նախարարներն իրենց վրա կվերցնեն Կատալոնիայի կառավարության անդամների գործառույթներն այնքան ժամանակ, քանի դեռ շարունակվում է արտակարգ դրությունը։ Կատալոնիայի խորհրդարանը դեռեւս չի ցրվի, սական գործառույթները կսահմանափակվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ