Մյունխենի ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, ով դանակահարել է ութ մարդու։
Ոստիկանապետ Հուբերտուս Անդրեն նշել է, որ զբոսաշրջային գրոհի մասին վարկածը բացառվում է: Կասկածյալ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, հաղորդում է Reuters գործակալությունը:
Իրավապահների խոսքով, թեթև վնասվածքներ են ստացել ութ մարդ:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Ռոզենհայմերպլաց հրապարակում՝ Մյունխենի պատմական կենտրոնից քիչ հեռու: