News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին 3 օր են տվել Իսպանիայի կառավարության կողմից կիրառվելիք մեթոդների շուրջ փաստարկներ ներկայացնելու համար։

Երեքշաբթիից հինգշաբթի ընկած ժամանակահատվածում Պուչդեմոնը կարող է դիմել Սենատին, որպեսզի փաստարկներ ներկայացնի Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված միջոցների հարցով, որը թույլ է տալիս կասեցնել Կատալոնիայի ինքնավարությունը հայտնում է EFE գործակալությունը։

Այս որոշումն ընդունել է Իսպանիայի խորհրդարանի վերին պալատի պրեզիդիումը։

Հիշեցնենք,  որ Իսպանիայի կառավարությունը արտահերթ նիստի ժամանակ միջոցներ է մշակել կատալոնական ճգնաժամը հաղթահարելու համար։

Դրանցից մեկը կլինի ինքնավարության ժեներալիտետի ղեկավարին, նրա տեղակալին եւ խորհրդականներին պաշտոնից ազատելը, 6 ամսվա ընթացքում տարածաշրջանային խորհրդարանի արտահերթ ընտրություններ անցկացնելը։ Այս միջոցները պետք է հաստատի Իսպանիայի Սենատը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ