Ռաքքա քաղաքն ԻՊ ահաբեկիչներից ազատագրելը կարեւոր առաջընթաց է «Իսլամական պետության» դեմ պայքարում։ Այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ, որը հապարակվել է հոկտեմբերի 21-ին, փոխանցում է Fox News-ը։
«ԻՊ մայրաքաղաքի եւ նրանց ենթակա տարածքների ազատագրման կապակացությամբ «Իսլամական պետության» խալիֆայության վերջն արդեն տեսանելի է»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ իրենք շուտով նոր փուլ կմտնեն, որում կաջակցեն անվտանգության տեղական ուժերին եւ կմասնակցեն Սիրիայի տարածքում լարվածության թուլացման գործողություններին եւ կայուն խաղաղության պայմաններ կստեղծեն, որպեսզի ահաբեկիչները չկարողանան նորից վերադառնալ։