News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է իր անվտանգության աշխատակիցների առևանգման մասին:

«Վրաստանում իմ անձնական անվտանգության նախկին պետ Գեորգի Ռուբաշվիլիի վրա փողոցում 8 զինված անձ է հարձակվել այն պահին, երբ նա սրճարանից իր ընկերուհու հետ դուրս է եկել»,- գրել է քաղաքական գործիչն իր ֆեյսբուքյան էջում:

Հետագայում նա կրկին հայտարարել էր՝ «տանից դուրս է եկել և կորել իմ նախկին վարորդ Միխայիլ Աբզիանիձեն: Ոստիկանությունն ու ՈՒԱԾ-ն ասում են, որ իրենք ինձ հետ առնչություն ունեցող անհետացած երեք վրացիների գտնվելու վայրի  մասին  ոչինչ չգիտեն»,- գրել է նա:

Ավելի վաղ Սաակաշվիլին ներկայացրել էր «Ինչպե՞ս փոխել Ուկրաինան 70 օրում»  ծրագիրը Գերագույն Ռադայի ճակատային մասում: Նա կոչ էր անում, որ ակցիայի մասնակիցները պահանջեն նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ