News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը պատրաստ է գաղտնազերծել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանության հետ կապված փաստաթղթերը, ում վրա կրակել են 1963 թվականի նոյեմբերի 22-ին Թեխաս նահանգի Դալլաս այցելության ժամանակ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Լրացուցիչ տեղեկություններ ստանալու դեպքում ես, որպես նախագահ, թույլ կտամ գաղտնազերծել Ջոն Ֆիցջերալդ Քենեդու վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը, որոնք երկար ժամանակ արգելափակված են»,- Twitter-ում հայտնել է Թրամփը:

Այս փաստաթղթերի գաղտնազերծման ժամկետը լրանում է հոկտեմբերի 26-ին: Նախօրեին ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ հատուկ ծառայությունների ճնշման ներքո ԱՄՆ նախագահը կարող է արգելել արխիվային տվյալների հրապարակումը: Խոսքը ՀԴԲ-ի եւ ԿՀՎ-ի ավելի քան 3 հազար փաստաթղթերի մասին է, ինչպես նաեւ 30 հազար փաստաթղթերի, որոնք ամբողջությամբ երբեք չեն հրապարակվել:

Կարգադրությունը, որ Քենեդու սպանութան հետ կապված բոլոր փաստաթղթերը պետք է հրապարակվեն 2017 թվականին, 25 տարի առաջ ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը: Միաժամանակ 1992 թվականին հատուկ հանձնաժողով է ստեղծվել ողբերգության հանգամանքների լրացուցիչ հետաքննության եւ դրա հետ կապված փաստաթղթերի ուսումնասիրման համար: Այս հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին մինչ օրս ոչ մի բան հայտնի չէ:

ԱՄՆ նախկին նախագահ Քնեդեին Դալլաս այցելության ժամանակ սպանվել էր հրացանի մի քանի կրակոցով: Հատուկ հանձնաժողովի կատարած քննությամբ հանգել են այն եզրակացության, որ հանցագործությունը կատարել է միայնակ հրաձիգ Լի Հարվի Օսվալդը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ