News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում,  Ախալցխայի թիվ 37 ընտրատարածքում հաղթել  է «Վրացական երազանքը»:, հաղորդում է Akhaltskha.net-ը։

Քաղաքապետի թեկնածու Զազա Մելիքիձեն ստացել է ձայների 69 տոկոսը: «Վրացական երազանք»ի թեկնածուն «Եվրոպական Վրաստան» ի թեկնածուին հաղթել է  34 տեղամասում:  Վաժա Չիտաշվիլին 20 ձայնով ավել հաղթել է միայն Վալեի 9-րդ  ընտրատեղամասում: Իշխող կուսակցությունը  66 տոկոսով հաղթում է ընտրություններին՝  համամասնական համակարգով: «Վրացական երազանք»ի թեկնածուները, հաղթեցին Ախալցխայի մունիցիպալիտետի բոլոր  18  մեծամասնական ընտրատարածքներում:

«Բոլոր թաղամասերում ավարտվեց ընտրական գործընթացը: Բոլոր քվեաթերթիկները մեր մոտ են և մեր տվյալներով այս ընտրություններին հաղթեց «Վրացական երազանքը»-ը:  Մենք ստացել են 4 բողոքի դիմում, տարբեր խախտումների հետ կապված»,-ասաց Թեա Գավաշվիլի, 37 Ախալցխայի թաղամասի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

Տպել
Ամենաշատ