News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետական պարտք ՀՆԱ հարաբերակցությունը 2018 թվականին նվազեցվելու է ﬔկ տոկոսային կետով։ Այս մասին, Հանքավանում մեկնարկած տնտեսական ոլորտի լրագրողների համար մեկնարկած սեմինարի ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

«2018 թվականի պետական բյուջե» խորագրի ներքո անցկացվող սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվել հարկաբյուջետային կանոնների վերանայմանն ու արդիականացմանը, հաջորդ տարվա բյուջեի մակրոտնտեսական շրջանակին, այդ թվում` արտաքին աշխարհի զարգացուﬓերին, ՀՀ մակրոտնտեսական զարգացուﬓերին եւ կանխատեսուﬓերին, եկամուտների եւ ծախսերի շրջանակին:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ պետական պարտք ՀՆԱ հարաբերակցությունը 2018 թվականին նվազեցվելու է ﬔկ տոկոսային կետով: «ՀՆԱ-ում շուրջ ﬔկ տոկոսային կետով պետական պարտքը դեպի նվազում է գնալու: 2014 թվականից այս կողմ շուրջ 13 տոկոսային կետով, այսինքն` յուրաքանչյուր տարի 5-7 տոկոսային կետով, աճում էր պետական պարտքը ՀՆԱ-ում: Իսկ այս տարի ջանքեր գործադրվեց, որ այդ աճի տեմպը դադարի, աճը լինի ոչ թե յոթ, այլ երեք-չորս տոկոսային կետով, իսկ 2018թ.-ին ըստ գնահատականների, որոնք հիﬓված են նաեւ փոխարժեքների կայուն սցենարի հաշվարկի վրա, ﬔկ տոկոսային կետով պարտք/ՀՆԱ ցուցանիշը կնվազի»,- պարզաբանել է նախարարը:

Նրա խոսքով, պետական պարտքը կազմում է 5,5 մլրդ դոլար. «2016-ի համեմատ այս տարեվերջին պարտքի աճ կլինի։ Մինչև տարեվերջ Հայաստանի պարտքը կհասնի 6,7 մլրդ դոլարի»։

Աշխարհի տնտեսությունները ճգնաժաﬕն արձագանքել են խթանող հարկաբյուջետային քաղաքականությամբ: Արդյունքում ճգնաժաﬕց հետո աճել են կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նշել է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը վերջին տարիներին եղել է հակացիկլային, ﬕնչդեռ նախքան 2009 թվականի ճգնաժամը եղել է չեզոք կամ ընդլայնող: Ընդ որում, ճգնաժաﬕց հետո հարկաբյուջետային քաղաքականությունը շեղվել է ոսկե կանոնից պետական ընթացիկ ծախսերի եւ կապիտալ ծախսերի մասով: Ոսկե կանոնը, ըստ Հայրապետյանի, սահմանում է, որ պետական բյուջեի կապիտալ ծախսերը պետք է ﬔծ լինեն պետական բյուջեի պակասուրդից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ