News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը պատրաստ է մեկնել Հյուսիսային Կորեա Թրամփի վարչակազմի անունից՝ իրավիճակը թուլացնելու համար: Այս մասին նա հայտնել է The New York Times-ի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ինքն այս թեմայով զրուցել է Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Մակմասթերի հետ, սակայն բացասական պատասխան է ստացել: «Ես նրան ասացի, որ ես անհրաժեշտության դեպքում հասանելի կլինեմ»,- ասել է նա՝ նշելով, որ Վաշինգտոնում ոմանց նյարդայնացնում է Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանավոր պատերազմը: «Նրանք (Հյուսիսային Կորեան) ցանկանում են իրենց ռեժիմը պահպանել: Մենք սաստիկ գերագնահատում ենք Հյուսիսային Կորեայի, մասնավորապես Կիմ Չեն Ընի վրա Չինաստանի ազդեցությունը, որը, որքան գիտեմ, երբեք Չինաստանում չի եղել: Նրանց միջեւ ոչ մի հարաբերություն չկա: Իսկ ահա Կիմ Չեն Իրը Չինաստան գնացել է եւ նրանց հետ մտերիմ էր»: Կիմ չեն Ընին «անկախատեսելի» անվանելով՝ Քարթերը մտահոգություն է հայտնել, որ Կիմը, մտածելով, որ Թրամփը կսկսի իր դեմ գործել, կարող է նախազգուշական հարված հասցնել:

«Կարծում եմ, որ նա հիմա միջուկային զենք է ստացել, որը կարող է Կորեական թերակղզին եւ Ճապոնիան ոչնչացնել, ինչպես նաեւ Խաղաղ օվկիանոսում գտնվող մեր որոշ տարածքները, հնարավոր է՝ նաեւ մեր մայրցամաքում գտնվող»,- ասել է Քարթերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ