News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիացիների կեսից պակասը՝ 42 տոկոսը, գոհ է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնի գործունեությունից: Այս մասին վկայում են  հարցման արդյունքները, հայտնում է Journal du Dimanche պարբերականը:

Անցկացված հարցման համաձայն՝ Մակրոնի վարկանիշը անցյալ ամիս նվազել է 3 տոկոսային կետով: Պարբերականը նշել է, որ համանման ցուցանիշ է արձանագրվել 5 տարի առաջ նույն օրը նրա նախորդի՝ Ֆրանսուա Օլանդի դեպքում:

Հարցմամբ պարզվել է նաեւ, որ ներկա պահին առանձնապես մեծ է երկրի նախագահին կենտրոնամետների աջակցությունը: Այս խմբում Մակրոնին դրական է վերաբերվում հարցվածների 63 տոկոսը: Ըստ որում՝ երկրի նախագահին աջակցողների թիվն անցյալ ամիս 5 տոկոսային կետով նվազել է «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչների շարքում, իսկ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության կողմնակիցների շարքում՝ 3 տոկոսային կետով:

Միաժամանակ հարցումը ցույց է տվել երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպի վարկանիշի նվազում՝ մինչեւ 47 տոկոսի մակարդակ (-1 տոկոսային կետ):

Հարցումը հեռախոսով անցկացվել է հոկտեմբերի 13-21-ը: Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից մեծ գրեթե 2 հազար մարդ:

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի 25-րդ եւ ամենաերիտասարդ նախագահն է, որը հաղթել է 2017 թվականի մայիսի 7-ին անցկացված ընտրությունների երկրորդ փուլում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ