News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայտնի «Տիտանիկ» նավի ուղեւորի նամակը վաճառվել է ռեկորդային գնով՝ 126 հազար ֆունտ սթերլինգով (166 հազար դոլար): Այս մասին հայտարարել է Henry Aldridge & Son աճուրդի տան ներկայացուցիչը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նամակը 1912 թվականի ապրիլի 13-ին՝ այսբերգի հետ ճակատագրական բախումից առաջ գրել է ամերիկացի բիզնեսմեն Օսկար Հոլվերսոնը: Առայժմ սա Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկի» խորտակումը վերապրած ուղեւորի միակ հայտնի նամակն է:

Հոլվերսոնը, որ նավում է եղել կնոջ՝ Մերիի հետ (նրանցից մեկը, ով ողջ է մնացել նավաղետից հետո), իր նամակը մորն է հասցեագրել: Նա ներկայացրել է նավից իր տպավորությունները եւ պատմել, որ հանդիպել է հայտնի մեծահարուստ Ջոն Ջեյքոբ Աստորին: Նրանցից ոչ մեկին չէր վիճակվելու ողջ մնալ:

Հոլվերսոնի մարմինը հետագայում գտել են եւ ջրից դուրս բերել: Չուղարկված նամակը գտնվում էր նրա նոթատետրում, որը եղել է ծոցագրպանում:

Aldridge & Son աճուրդի տունը մասնագիտացած է «Տիտանիկի» հետ կապված իրերի վաճառքի ասպարեզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ