News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեին Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարի կամքի դեսպան նշանակելը «բացարձակ անընդունելի» է եւ «ծիծաղելի»: Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, փոխանցում է AFP-ն:

«Երբ լսեցի Ռոբերտ Մուհաբեի նշանակման մասին, անկեղծ ասած՝ մտածեցի, որ դա հիմար ապրիլմեկյան կատակ է»,- ասել է նա: «Դա բացարձակ անընդունելի է եւ անհհնարին, որ այդ մարդը ցանկացած կազմակերպության բարի կամքի դեսպան լինի, առավել եւս՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության»,- ասել է Թրյուդոն:

«Հաշվի առնելով Մուհաբեի ռեժիմի օրոք մարդու իրավունքների լուրջ խախտումները՝ նման նշանակումն անհնարին եւ անընդունելի է: Սա հակասում է աշխարհի բնակչության խոցելի խմբերի պաշտպանության նպատակներին»,- նշված է հայտարարության մեջ:

ՄԱԿ առողջապահության գործակալության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը այս շաբաթ Զիմբաբվեի 93-ամյա առաջնորդին խնդրել էր իր ավանդը բերել Աֆրիկայում այնպիսի ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարում, ինչպիսին են սրտի նոպաները, կաթվածները, ասթման:

Որոշումը հարուցել է ԱՀԿ անդամ առանցքային երկրների եւ ակտիվիստների զայրույթը, որոնք նշել են, որ Զիմբաբվեի առողջապահության համակարգը, ինչպես եւ պետական մյուս կառույցները, կործանվել են Մուհաբեի ռեժիմի օրոք: Նման քննադատության բախվելուց հետո Գեբրեյսուսը հայտարարել է, որ ինքն իր որոշումը «վերաիմաստավորում է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ