News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի անկախության ձգտման ճգնաժամի ֆոնին Իտալիայում երկու հանրաքվե է անցկացվում ինքնավարության ընդլայնման հարցով, փոխանցում է DW-ն:

Ի տարբերություն Կատալոնիայի՝ Լոմբարդիայում եւ Վենետիկում քվեարկությունը չի հակասում Իտալիայի սահմանադրությանը եւ համաձայնեցված է կենտրոնական կառավարության հետ: Լոմբարդայի եւ Վենետիկի ընտրողները անկախության չեն ձգտում, այլ միայն Հռոմից լրացուցիչ իրավասություններ են ցանկանում:

Ընտրատեղամասերը բաց կլինեն առավոտից մինչեւ կեսգիշեր:

Երկու շրջանների ինքնավարության ընդլայնման օգտին են հանդես գալիս երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի «Առաջ, Իտալիա» կուսակցությունը եւ պոպուլիստական «5 աստղի» շարժումը, ինչպես նաեւ մի շարք արհմիություններ ու գործատուների միություններ: Իտալիայում իշխող Դեմոկրատական կուսակցությունը ընտրողների քվեարկության վերաբերյալ որեւէ երաշխիք չի տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ