News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ախալքալաքում հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրությունները ոչ բոլոր տեղերում են խաղաղ անցել։

jnews.ge-ն հետեւել է Ախալքալաքում եւ շրջանի գյուղերում ՏԻՄ ընտրությունների ընթացքին՝ օրվա տարբեր ժամերին թարմացնելով տեղեկությունները՝ ներկայացնելով տեղեկություններ ընտրատարածքներում տիրող իրավիճակի ու խախտումների վերաբերյալ:

Ժամը 12:30-ի սահմաններում շատ մարդիկ էին հավաքվել Գումբուրդո գյուղի №69 ընտրատարածքի մոտ, հիմնականում տեղացիները: Այստեղ տեղի էր ունեցել բախում բնակիչների միջեւ: Ականատեսների խոսքով մարդիկ միմյանց չէին հասկացել եւ վիճել են: Ընտրատեղամասում այդ պահին ընտրողներ չկային, կես ժամվա ենթացքում քվեարկել է 2 ընտրող: Ժամը 12:00-ի դրությամբ 700 ընտրողից քվեարկել էին 88-ը: Ընտրատարածքի մոտ հավաքվել էին մարդիկ եւ մեքենաներ: 2 մեքենա «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» գովազդային պաստառներով էին:

Նույն Գումբուրդո գյուղի №49 ընտրատեղամասում համեմատական ակտիվություն էր: Մեկ տարեց մարդ առանց անձնագրի էր ընտրատարածք եկել: Հանձնաժողովի անդամները, իմանալով, որ անկախ դիտորդը դեմ չէ, որ նա քվեարկի, թույլ տվեցին նրան կատարել իր քաղաքացիական պարտքը առանց անձնագրի: Դրանից անմիջապես հետո մի երիտասարդ կին եւս ներկայացավ առանց անձնագրի, սակայն նրան թույլ չտվեցին քվեարկել եւ ասացին, որ անձնագիրը բերի: Այս ընտրատարածքում ոչ բոլոր ընտրողների դրոշմագրումն էր ստուգվում: Կես ժամվա ընթացքում 3 տարեցի ընտրողի խցիկում օգնեց ընտրություն կատարել միեւնույն երիտասարդը, սովորական ընտրող:

Գումբուրդոյի ճանապարհի եւ Վաչյան-Կարծախ մայրուղու խաչմերուկում կանգնած էին ոստիկանության 2 մեքենաներ:

Վաչիան գյուղի №25 ընտրատարածքում, ժամը 13: 50-ին, երբ մենք ժանանեցինք ճաշի ժամ էր, նստած էին միայն հանձնաժողովի քարտուղարը եւ դիտորդները: Հանձնաժողովի մնացած անդամները ճաշում էին: Ընտրատարածքից դուրս, դպրոցի միջանցքում նույնպես սեղան էր բացվել, այնտեղ ճաշում էին մարդիկ առանց անվանաքարտերի:

Կարծախ գյուղի №40 ընտրատարածքում, ժամը 11: 15-ին ընտրողը հետեւում էր մեկ այլ ընտրողի քվեարկության գործընթացին խցիկում: Ընտրատեղամաս մտավ մի ընտրող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գովազդային վերնաշապկով:

Ախալքալաքի №03 ընտրատարածքը, №4 դպրոցի շենքում, ընտրողի համար բացվեց ժամը 8:00-ին: Այս ընտրատարածքում գրանցված է 1277 ընտրող, շարժական արկղերի ցուցակում 15 մարդ, հատուկ ցուցակում` 8: Այս ընտրատարածքում կուսակցությունից երկու դիտորդներ դեռ սկզբից առանց անվանաքարտի (բեյջ) էին, բայց հետո երբ հարցրինք, թե ինչ կարգավիճակ ունեն նրանք ընտրական գործընթացում, նրանք հանեցին իրենց անվանաքարտերը:

«Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության շրջանային ներկայացուցիչն առանց անվանաքարտի մտավ ընտրատարածք: Ընտրողներից մեկը, հերթում` երրորդը, հրաժարվեց դրոշմագրումից, բայց հանձնաժողովի անդամները բացատրեցին, որ դա անհրաժեշտ է եւ նրան արեցին դրոշմագրում, բայց ցուցամատի վրա: Վերջնական թուղթը արկղի մեջ հայտնվեց ժամը 8:06-ին: Առավոտից ընտրատարածքում ընտրողների ակտիվությունը միջին է: Առավոտից «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության քարոզիչը օգնում է ընտրողներին գտնել իրենց անունները:

№4 ընտրատարածքում շարժական արկղը հանվեց ընտրատարածքից` 9:01-ին, տանը քվեարկողներից ցուցակում կա` 9 մարդ: Այս ընտրատարածքում գրանցված է 805 ընտրող:

Կուլիկամ գյուղում, №35 ընտրատարածքում առավոտից ընտրողների հերթ է: Այստեղ գրանցված են 975 ընտրող, շարժական արկղի համար գրանցված է 12 մարդ, ընտրատարածքում աշխատում են հանձնաժողովի 10 անդամներ եւ 9 դիտորդ: Ժամը 10:00-ի դրությամբ, մեր հաշվարկներով, այստեղ քվեարկել է 100 ընտրող:

Դիլիսկա գյուղում «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության քարոզիչները ընտրողներին բերում են իրենց ավտոմեքենաներով: Ընտրատարածքների մոտ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուն քարոզում է եւ ասում, որ ընտրեն 41-րդ համարը:

№67 ընտրատարածքում, Ախալքալաքի №1 դպրոցում, այն պահին, երբ մենք մտանք ներս հանձնաժողովի անդամ չկար, ով ստուգում է դրոշմագրումը: Ընտրատարածքում կար «Հաշմանդամներին օգնելու ասոցիացիա» մոնիտորինգային կազմակերպությունից` 2 ներկայացուցիչ:

№1 ընտրատարածքում առավոտից ընտրողների հերթ է: Այստեղ տեղի ունեցավ բախում դիտորդի եւ հանձնաժողովի անդամների միջեւ: Առավոտյան ժամը 8:45-ի «Հաշմանդամներին օգնելու ասոցիացիայի» դիտորդը, Գիորգի Պետրոսյանը (“Վրաստանի Հայրենասերների դաշինքից” քաղաքապետի թեկնածուի որդին) կանգնած էր գրանցողների հետեւում, որոնք մոտ էին գտնվում ընտրատարածքի պատին: Հանձնաժողովի անդամները նշեցին, որ դիտորդն իրավունք չունի մոտենալ գրանցողներին: Ընտրատարածք այցելեցին նաեւ Ախալքալաքի շրջանային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները: Արդյունքում, գրանցողների նստարանները հեռացվեցին պատերից:

«Մենք տեղափոխեցինք սեղանները, որպեսզի դիտորդները կարողանան կանգնել գրանցողներից թույլատրելի հեռավորության վրա», – մեկնաբանեց №1 տեղամասային հանձնաժողովի նախագահ Լուսինե Բաթոյանը: Այս ընտրատարածքում մենք նաեւ նկատեցինք երկու ընտրող մեկ խցիկում:

Կարծախ գյուղում (№40 ընտրատարածք) հանձնաժողովի անդամը, ով դրոշմագրումն է ստուգում հաճախ մոռանում էր ստուգել: «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչը վերցրեց տարեց ընտրողից քվեաթերթիկը, եւ մտավ խցիկ քվեարկեց եւ գցեց այն քվեատուփի մեջ: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսկացության կողմից:

Գումբուրդոյում (Կումուրդո), №49 ընտրատարածքում, ժամը 10:00-ին 834 ընտրողից քվեարկել է 53 ընտրող: Այստեղ ընտրական պրոցեսը խաղաղ էր:

Տպել
Ամենաշատ